Մատչելիության հղումներ

Վրաստանը կունենա ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան ռազմակայան


Վրաստանի արեւմտյան Սենակի ավանի մոտ գտնվող ռազմական օդանավայանին հարող տարածքում կկառուցվի ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխանող նոր ռազմակայան:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, ռազմակայանի կառուցման աշխատանքների շնորհանդեսին մասնակցած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը հայտնել է, թե նոր կայանի կառուցումը առաջին քայլն է եվրատլանտյան դաշինքին անդամակցելու՝ Վրաստանի ջանքերի:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու խոսքերով՝ ռազմակայանի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ նոյեմբերի 23-ը: Կծախվի շուրջ 5 միլիոն դոլար:

Սենակիի ռազմակայանում, որը գտնվում է Աբխազիայի հետ սահմանից 80 կիլոմետր հեռավորության վրա, նախատեսվում է տեղակայել 3000 զինծառայող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG