Մատչելիության հղումներ

Էդուարդ Շեւարդնաձեն ի վիճակի չէ վճարել կոմունալ ծախսերը


Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն բողոքել է, թե հակառակ Միխեիլ Սահակաշվիլու տված խուստումի, իրեն մինչ օրս չեն հատկացվել նախագահական կենսաթոշակ, արտոնություններ եւ Կրցանիսիի առանձնատունը:

Վրացական «Մզե» հեռուստաընկերության հարցազրույցում Շեւարդնաձեն նշել է, թե սովորական կենսաթոշակը իրեն չի բավարարում եւ հրաժարականից հետո ինքը ապրում է անձնական խնայողությունների հաշվին:

Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց Էդուարդ Շեւարդնաձեի պարտքը կազմել է շուրջ 7 հազար լարի (ավելի քան 3,5 հազար դոլար), իսկ գազի եւ ջրի դիմաց՝ 10 հազար լարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG