Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարները կհանդիպեն Հելսինկիում


Ապրիլի 7-8-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կկայանա Եվրախորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների 26-րդ կոնֆերանսը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, կոնֆերանսը նվիրված է լինելու քրեական օրենսգրքերի «սոցիալական առաքելությանը», Պատժամիջոցների եվրոպական խարտիայի մշակմանը եւ այլ խնդիրների:

Հայաստանի արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեքշաբթի օրը մեկնել է Հելսինկի՝ կոնֆերանսի աշխատանքներին կմասնակցելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG