Մատչելիության հղումներ

logo-print

Արման Մելիքյանը եւ Անջեյ Կասպշիկը քննարկել են հակամարտության կարգավորման հեռանկարները


Երեքշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Աման Մելիքյանը ընդունել է տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

«Ռեգնում» գործակալությանը ԼՂՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG