Մատչելիության հղումներ

Միջադեպ շախմատիստ Վլադիմիր Հակոբյանի հետ


Երեքշաբթի օրը Դուբայում ձերբակալվել էր հայաստանցի հայտնի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը:

Հակոբյանը Կատարի պետությունում մարզչական աշխատանք է կատարում եւ Միացյալ Արաբական Էմիրությունների շախմատի ֆեդերացիայի հրավերով մեկնել էր Դուբայ, սակայն տեղի միջազգային օդանավակայան հասնելուն պես ձերբակալվել էր:

Ինչպես «Արմենպրես» գործակալության հարցին ի պատասխան ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, պարզվել է, որ մարդասպանության մեղադրանքով Ինտերպոլի կողմից հետախուզվում է Վլադիմիր Հակոբյան անունով Հայաստանի մեկ այլ քաղաքացի:

Տեղեկանալով այդ մասին՝ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունն անմիջապես քայլեր է ձեռնարկել հայ շախմատիստին ազատ արձակելու ուղղությամբ: Այժմ Վադիմիր Հակոբյանը ազատ է արձակված, պարզապես մինչեւ խնդրի լիակատար պարզաբանումը նրա անձնագիրը ի պահ է թողնված Դուբայի իրավապահ մարմիններին:

Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն երեքշաբթի օրը անհրաժեշտ պարզաբանումներ է ուղարկել ԱՄԷ Ինտերպոլի գրասենյակ եւ պատասխան ստացել, որ խնդիրն արդեն հարթվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG