Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկյան «Շեւրոն-Տեքսակո» ընկերությունը կմիանա Բաքու-Ջեյհան նախագծին


Ամերիկյան «Շեւրոն-Տեքսակո» (Chevron Texaco) ընկերությունը 18 միլիարդ դոլարով ձեռք է բերում «Յունոքալ» (Unocal) նավթային ընկերության բաժնետոմսերը՝ դառնալով Բաքու-Ջեյհան նախագծի մասնակիցը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, «Շեւրոն-Տեքսակո» ընկերության՝ երեքշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե գործարքի պաշտոնական ձեւակերպումը տեղի կունենա «Յունոքալ» ընկերության բաժնետերերի եւ համակարգող մարմինների համաձայնությունը ստանալուց հետո:

Այդպիսով աշխարհում մեծությամբ երկրորդ նավթային ընկերությանը կպատկանի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության 8,9 տոկոս բաժնեմասը, ինչպես նաեւ Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրի շահագործման բաժնետոմսերի 10,28 տոկոսը (արդյունահանման պաշարները՝ 700 միլիոն տոննա):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG