Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը


Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ Միլլի Մեջլիսում Լեռնային Ղարաբաղի շուրջ լայն քննարկում տեղի կունենա մայիսի 6-ին Շուշիի «գրավման» տարելիցի նախօրեին:

«Նիստում կքննարկվի ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի՝ հայերի կողմից վերաբնակեցման, գրավյալ տարածքներում թմրանյութերի աճեցման, հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ տեռորի քաղաքականության շարունակման եւ այլ խնդիրներ», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտնել է Ալեսքերովը:

Քննարկումների արդյունքներով կընդունվի հատուկ հայտարարություն, որը նախատեսվում է ուղարկել ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG