Մատչելիության հղումներ

Իրաքում ազատ են արձակվել ռումինիացի լրագրողները


Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Իրաքում երեքշաբթի օրը ազատ են արձակվել մարտի 28-ին առեւանգված ռումինացի երեք լրագրողները, որոնցից մեկը «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանն է:

Օհանեսյանին եւ ռումինական «Prima TV» հեռուստատեսության թղթակիցներին առեւանգել էին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի՝ Իրաքում ռումինացի զինծառայողներին այցելության հաջորդ օրը:

Առեւանգումից հետո լրագրողներին հաջողվել էր կապվել «Prima TV» գրասենյակի հետ եւ հայտնել պատահածի մասին: Առեւանգողներն որեւէ պահանջ չէին ներկայացրել:

Նախագահ Բասեսկուն հայտարարել էր, որ Ռումինիան կանի ամեն բան՝ լրագրողներին ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG