Մատչելիության հղումներ

Գլենդեյլի հայերը ակտիվորեն մասնակցում են քաղաքային ընտրություններին


Այսօր Գլենդեյլում տեղի են ունենում քաղաքային ընտրություններ, որոնց մասնակցում են նաեւ տեղի հայերը: Քաղաքային խորհրդի 5 տեղերին հավակնող 19 թեկնածուներից 7-ը հայազգի են:

Իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Գլենդեյլի ներկայիս քաղաքապետ Բոբ 3ուսեֆյանը, ով այդ պաշտոնն է զբաղեցնում վերջին 4 տարիների ընթացքում:

Գլենդեյլի քաղաքապետին ընտրում է քաղաքային իորհուրդը: Լոս Անջելեսի հարեւանությամբ գտնվող այդ քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 200 հազար, որոնցից շուրջ մեկ երրորդը հայեր են: Քվեաթերթիկները տպագրվել են մի քանի լեզուներով, այդ թվում՝ նաեւ հայերեն:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG