Մատչելիության հղումներ

Կադրային փոփոխություններ Ադրբեջանի անվտանգության նախարարությունում


Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարությունում իրականացված կադրային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվել են փոխնախարար, գեներալ-մայոր Թոֆիկ Բաբաեւը, վարչության պետ , գնդապետ-լեյտենանտ Սահիբ Նագիեւը եւ վարչության պետի տեղակալ Սեյֆուլլա Գասիմովը:

Նախարարության եւս 7 աշխատակիցներ ենթարկվել են վարչական տարբեր տույժերի:

Ադրբեջանական ANS գործակալության փոխանցմամբ, կադրային փոփոխությունների պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտահայտած դժգոհությունն է: Նախագահը քննադատել էր նախարարությունը 2001 թվականին Հաջի Մամեդովի ղեկավարած հանցավոր խմբի գործունեությունը կանխելու ուղղությամբ անգործություն դրսեւորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG