Մատչելիության հղումներ

2004 թվականին Ադրբեջանում ներդրվել է ավելի քան 4,5 միլիարդ դոլար


Ադրբեջանի 2004 թվականի վճարային հաշվեկշռի համաձայն, անցյալ տարի երկրի տնտեսություն է ներդրվել 4 միլիարդ 575 միլիոն դոլար, ինչը 35,7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը (3,37 միլիարդ):

«Թրենդ» գործակալությանը Ադրբեջանի ազգային բանկից հայտնել են, թե անցյալ տարի ուղղակի ներդրումները երկրի տնտեսության մեջ նախորդ տարվա համեմատ նույնպես աճել են շուրջ 40 տոկոսով եւ կազմել 4,2 միլիարդ դոլար: Ներդրումների առյուծի բաժինը հասել է նավթագազային ոլորտին:

Հայաստանում 2004 թվականին ներդրումները կազմել են շուրջ 300 միլիոն դոլար, որոնց մեծ մասը՝ ուղղակի ներդրումների տեսքով: Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 20 տոկոսի աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG