Մատչելիության հղումներ

«Սահակաշվիլու վարկանիշը 25 տոկոսով ընկել է»


Համաձայն «Գորբի» սոցիալական հետազոտությունների կենտրոնի, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վարկանիշը մեկ տարվա ընթացքում ընկել է 25 տոկոսով:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, եթե Վաստանում նախագահական ընտրություններ անցկացվեին՝ Միխեիլ Սահակաշվիլին կստանար ընտրողների 38,2 տոկոսի քվեները՝ անցյալ տարվա 63 տոկոսի փոխարեն:

Եթե ընտրությունները անցկացվեին այս շաբաթ՝ հարցվողների 7,1 տոկոսը կքվեարկեին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, 5,4 տոկոսը՝ լեյբորիստների առանորդ Շալվա Նաթելաշվիլու, եւ 1,6 տոկոսը՝ կոմունիստների առաջնորդ Ջումբեր Պատիաշվիլու օգտին:

Հարցումները ցույց են տվել նաեւ, որ Վրաստանի բնակիչների 40 տոկոսը համոզված չեն երկրի ապագայի հարցում: Հարցմանը մասնակցածների 31 տոկոսը համաձայն են, որ զարգացումները Վրաստանում ընթանում են ճիշտ ուղով (անցյալ տարի այս ցուցանիշը կազմել էր 68 տոկոս): Իսկ 39 տոկոսը գտնում են, որ Վրաստանը զարգանում է սխալ ուղով:

Հարցվողների 37 տոկոսը համարում են, թե նախագահ Սահակաշվիլու օրոք իրենց բարեկեցությունը աճել է, իսկ 34 տոկոսը պատասխանել է. - «Ավելի լավ էր Շեւարդնաձեի նախագահության օրոք»:

Ինչ վերաբերում է խորհդարանական ընտրություններին, ապա հարցվողների գրեթե կեսը (47 տոկոսը) առայժմ պատկերացում չունեն, թե ում են ընտրելու: Եթե խորհրդարանական ընտրությունները անցկացվեին այս շաբաթ, Սահակաշվիլու «Ազգային շարժում»-ը կհավաքեր քվեների 34,7, Լեյբորիստական կուսակցությունը՝ 7,2 եւ ընդդիմադիր «Նոր իրավունք» կուսակցությունը՝ 4,3 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG