Մատչելիության հղումներ

logo-print
ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Վլադիմիր Ռուշայլոն երեքշաբթի օրը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան:
«Բանակցությունների հիմնական թեման օգոստոսի 26-ին Կազանում կայանալիք ԱՊՀ ղեկավարների հերթական համաժողովի կազմակերպչական խնդիրներն են լինելու», - Բաքվի օդանավակայանում լրագրողներին հայտնել է Վլադիմիր Ռուշայլոն:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ռուշայլոն հայտնել է, թե ոչ պաշտոնական նմանատիպ համաժողով անցկացվելու է Մոսկվայում, մայիսի 8-ին:

Բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաեւ Համագործակցության կառույցների բարեփոխումների խնդիրը: Ըստ գործադիր քարտուղարի, ստեղծված աշխատանքային խումբը ներկայումս ի մի է բերում ստացված բոլոր առաջարկությունները:

Ադրբեջան կատարած այցի շրջանակում Վլադիմիր Ռուշայլոն կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ արտաքին գործերի նախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG