Մատչելիության հղումներ

«Մենք այսօր ապրում ենք բացառիկ մի իրավիճակ, երբ Վրաստանը դարձել է ոչ միայն փաստ, այլեւ՝ գործոն: Ներկայումս մենք ընթանում ենք շատ ճիշտ ուղով», - կիրակի օրը հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Մեզ իրական պատմական հնարավորություն է տրվում թոթափել դարերի ընթացքում մեզ հետապնդող աշխարհագրական եւ քաղաքական այդ անեծքը: Թոթափել մեկընդմիշտ եւ դուրս գալ անտեղ, ուր մեր տեղն է՝ եվրոպական քաղաքակրթություն», - վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցազրույցում ասել է Սահակաշվիլին:

Միխեիլ Սահակաշվիլ համարում է, թե հենց վրացական եւ ուկրաինական կողմերի դիվանագիտական ակտիվությամբ էր պայմանավորված դեպքերի զարգացումը Ղրղըզստանում:

«Ղրղըզստանում լեգիտիմության ճգնաժամ էր, Վրաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների ժամանումից հետո հետեւեցին մյուս հարեւանների գործողությունները եւ նախագահ Ասկար Ակաեւի՝ հրաժարական տալու մտադրության մասին հայտարարությունը: Այս ամենը վկայում է՝ մենք արդեն ի վիճակի ենք ազդել իրադարձությունների ընթացքի վրա», - նշել է Վրաստանի նախագահը:

«Մենք երբեք չպետք է սպասենք՝ ինչ կասեն կամ կանեն ուրիշները, ինքներս պետք է իմանանք՝ ինչն է մեզ համար կարեւոր», - հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG