Մատչելիության հղումներ

Նշանակվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել ամերիկացի Մայքլ Վայնսթայնը:

Բանկի մամլո ծառայության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությայն մեջ նշվում է, թե «ի թիվս այլ պատճառների, այս նշանակումը կապված է Հայաստանի գործարարների՝ միջազգային շուկա մուտք գործելու հարցում Բանկի կողմից աջակցության ցուցաբերման հետ եւ ազդարարում է ՎԶԵԲ-ի մտադրությունը՝ գտնել առավել արդյունավետ ուղիներ մեծ ներուժ եւ մարդկային հարուստ կապիտալ ունեցող երկրի հետ համագործակցության հարցում»:

Հայաստանը կարեւորագույն բաղկացուցիչներից է 2004 թվականի ՎԶԵԲ «Վաղ անցումային շրջանի երկրներ» նախաձեռնության, որի նպատակն է խթանել շուկայական ակտիվությունը ԱՊՀ ամենաաղքատ 7 երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում եւ Ուզբեկստանում:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը համագործակցում է հայաստանյան 3 բանկերի՝ «Հայէկոնոմբանկ»-ի, «Անելիք»-ի եւ ACBA-ի հետ, իսկ առաջիկայում առեւտրի խթաման ծրագիր կստորագրի նաեւ «Ինեկոբանկ»-ի հետ:

Բանկային ոլորտում իր գործունեությունը Միացյալ Նահանգներում սկսած Մայքլ Վայնսթայնը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ ԱՊՀ երկրներում զարգացող շուկաների հարուստ փորձ է կուտակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG