Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի այցը Ֆրանսիա


Ապրիլի 4-6-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցը հետաձգվել է՝ նախագահի ոտքի վնասվածքի պատճառով:

«Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, այցի նոր ժամկետները կճշտվեն դիվանագիտական խողովակներով», - փոխանցված է Հայաստանի նախագահի մամլո ծառայության տարածած հակիրճ հաղորդագրությունում:

Ռոբերտ Քոչարյանը կիրակի երեկոյան էր վերադարձել Վրաստանից, ուր նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով ոչ պաշտոնական այցով մեկնել էր անցած շաբաթավերջին:

Երկու նախագահների հանդիպումները կայացել են Գուդաուրի հանգստյան գոտում, որտեղ էլ, հավանաբար, Քոչարյանը վնասել է ոտքը: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ մեջբերել են բժշկական եզրակացությունը, ըստ որի՝ վնասվածքը պայմանավորված Է «աջ սրունքի ձկնամկանի գերձգմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG