Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման խնդիրը Վրաստանի ներքին գործն է»


Երկօրյա ոչ պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահը արդեն սկսել է իր հանդիպումները Վրաստանի ղեկավարների հետ:

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն կարծիք է հայտնել, որ նման ոչ պաշտոնական հանդիպումները թույլ են տալիս անբռնազբոս մթնոլորտում քննարկել բազմաթիվ հարցեր: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից դուրս բերելու մասին: Բուրջանաձեի վկայությամբ, Ռոբերտ Քոչարյանը միանշանակ հայտարարել է, որ այդ խնդիրը Վրաստանի ներքին գործն է:

Ռուսաստանյան ռազմակայաններից մեկը գտնվում է Ախալքալակում, որի հայազգի բնակչությունը անցած ամիս երկու անգամ ցույց է կազմակերպել՝ բողոքելով ռազմակայանի դուրս բերման դեմ:

Թբիլիսիից Ռոբերտ Քոչարյանը իր վրացի պաշտոնակից Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ ուղեւորվել է Գուդաուրի հանգստյան գոտի:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG