Մատչելիության հղումներ

Freedom House-ը հետընթաց է արձանագրում Հայաստանում


Ինչպես վկայում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը, Հայաստանում հետընթաց է արձանագրվել քաղաքական իրավունքների հարցում: Ինչպես եւ նախորդ տարիներին, Հայաստանն այս տարի էլ դասվել է «մասնակիորեն ազատ» երկրների շարքում:

7-բալանոց սանդղակով, որտեղ 1-ը ամենալավ, իսկ 7-ը ամենավատ ցուցանիշն է, Հայաստանը քաղաքական իրավունքների բնագավառում ստացել է 5, իսկ քաղաքացիական ազատությունների ոլորտում՝ 4 բալ:

Հարավային Կովկասում լավագույն ցուցանիշերն ունի Վրաստանը: Ադրբեջանը զիջում է Հայաստանին թե’ քաղաքական իրավունքների, թե’ քաղաքացիական ազատությունների հարցում:

Լեռնային Ղարաբաղը 5 բալ է ստացել քաղաքական իրավունքների բնագավառում, այսինքն այդ ոլորտում իրավիճակն այնտեղ նույնն է, ինչ Հայաստանում: Սակայն քաղաքացիական ազատությունների վիճակը Ղարաբաղում գնահատվել է ավելի ցածր, քան Հայաստանում:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG