Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը երկօրյա մասնավոր այցով մեկնել է Վրաստան


Ինչպես հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով ուրբաթ օրը երկօրյա մասնավոր այցով Թբիլիսի է մեկնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ՝ վրացական Գուդաուրի հանգստյան գոտում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին կքննարկեն երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG