Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի Դատավորների երրորդ միջազգային գիտաժողովին


Ապրիլի 4-5-ը Թբիլիսիում տեղի կունենա «Արդարադատության արդյունավետությունը» թեմայով Դատավորների երրորդ միջազգային գիտաժողովը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Գերմանական GTZ կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվելիք գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն դատավորներ եւ իրավաբաններ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրներում գործող միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում GTZ-ի իրավական ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը, դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանը, Տնտեսական դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, Դատավորների միության նախագահ Հրաչ Սարգսյանը եւ մեկ տասնյակից ավելի առաջին ատյանի դատավորներ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG