Մատչելիության հղումներ

Թուրքիայում փորձել են ոչնչացնել Օրհան Փամուկի գրքերը


Թուրքիայի գավառներից մեկի փոխգավառապետը հրահանգել էր բոլոր հասարակական վայրերից եւ գրադարաններից հավաքել եւ ոչնչացնել Հայոց ցեղասպանության պնդումները պաշտպանած թուրք գրող Օրհան Փամուկի գրքերը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, գավառի փոխգավառապետի տարածած շրջաբերականում նշված է եղել, թե գրողը թուրք ժողովրդի հասցեին արել է «անհիմն, զրպարտող եւ վիրավորական հայտարարություններ»:

Սակայն, ըստ «Ռադիկալ» թերթի, պարզվել է, որ գավառի ողջ տարածքում Օրհան Փամուկի ոչ մի գիրք չի հայտնաբերվել, իսկ գավառի բնակչությունը պատկերացում անգամ չունի, թե ինչի մասին է խոսքը: Դրանից հետո գավառապետը չեղյալ է հայտարարել իր տեղակալի հրահանգը:

«Իմ անունը Ռեդ է», «Սպիտակ դղյակ» եւ «Նոր կյանք» գրքերի հեղինակ Օրհան Փամուկի դեմ բողոքի ալիքը Թուրքիայում բարձրացել էր այն բանից հետո, երբ գրողը շվեյցարական թերթերից մեկի հարցազրույցում խոսել էր Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG