Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂՀ ներկայացուցիչը չի մասնակցի չճանաչված հանրապետությունների արտգործնախարարների հանդիպմանը


«Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը չի մասնակցի չճանաչված հանրապետությունների արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը», - հինգշաբթի օրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը ասել է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը:

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել էր, որ Աբխազիայի, Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Օսիայի արտգործնախարարները հանդիպումը կկայանա ապրիլի 3-4-ը Մոսկվայում:

Նրա խոսքերով, արտգոծնախարարները քննարկելու են համատեղ մշակված հուշագիրը, որը չճանաչված հանրապետությունների նախագահները պետք է ստորագրեն ապրիլի վերջին Սուխումիում կայանալիք հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG