Մատչելիության հղումներ

Իրաքում առեւանգված ռումինացի լրագրողներից մեկը հայազգի Էդուարդ Օհանեսյանն է


Մարտի 28-ին Իրաքում առեւանգված ռումինացի երեք լրագրողներից մեկը եղել է «Romania Libera» թերթի 36-ամյա թղթակից Էդուարդ Օվիդիու Օհանեսյանը: Մյուս երկու լրագրողները ռումինական «Prima TV» հեռուստատեսության թղթակիցներն են:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի՝ Իրաքում ռումինացի զինծառայողներին այցելության հաջորդ օրը:

Առեւանգումից հետո լրագրողներին հաջողվել է կապվել «Prima TV» գրասենյակի հետ եւ հայտնել պատահածի մասին: Առեւանգողներն առայժմ որեւէ պահանջ չեն ներկայացրել:

Նախագահ Բասեսկուն հայտարարել է, որ Ռումինիան կանի ամեն բան՝ լրագրողներին ողջ եւ առողջ հայրենիք վերադարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG