Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանական տվյալներով, վերջին երկու ամիսներին տեղի է ունեցել հրադադարի խախտման 45 դեպք


Վկայակոչելով տեղեկացված աղբյուրներ, ադրբեջանական «Զերկալո» թերթը հայտնում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական շփման գոտում հրադադարի ռեժիմը խախտվել է 45 անգամ:

Ըստ թերթի, անցած փետրվար-մարտին ադրբեջանական բանակում զոհվել է 25 եւ վիրավորվել 40 զինվորական:

«Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապա դրանց թիվը, ըստ ադրբեջանական եւ հայկական ռազմական աղբյուրների՝ մոտ 20 մարդ է», - նշում է «Զերկալոն»՝ ավելացնելով, թե ո’չ Բաքուն, ո’չ էլ Երեւանը ստույգ տվյալներ չեն հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG