Մատչելիության հղումներ

Վաղը Երեւանում կսկսվի ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի հերթական նիստը


Հինգշաբթի օրը Երեւանում իր աշխատանքը կսկսի ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի Ատլանտյան քաղաքականության խորհրդատվական խմբի հերթական երկօրյա նիստը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր 38 պետությունների 65 ներկայացուցիչներ:


Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նիստի օրակարգում ընդգրկված են հիմնականում եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նիստը նախագահելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով տեղակալ, դեսպան Գյունթեր Ալթենբուրգը:

«Նման նիստեր անցկացվում են ամենամյա պարբերությամբ եւ իրենց քաղաքական նշանակությամբ զիջում են միայն նախարարների մակարդակով հանդիպումներին», - տեղեկացնում է արտգործնախարարությունը՝ փոխանցելով նաեւ, որ նախատեսված են նաեւ դեսպան Ալթենբուրգի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG