Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է «Մոնիտոր» ամսագրի խմբագրի սպանության մեջ կասկածյալի


Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Մոնիտոր» ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպամության մեջ կասկածվող անձնացից մեկին: Նրա եւ հանցագործության վկաների ցուցմունքների հիման վրա կազմվում են մյուս կասկածյալների ֆոտոռոբոտները:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի փոխանցմամբ, նախաքննությունը չի հայտնում կասկածյալի անունը, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, նա Վրաստանում ծնված ադրբեջանցի է: Ի թիվս այլոց, կասկածյալների թվում են նաեւ ազգությամբ չեչեն Ռուսաստանի քաղաքացիներ:

Ադրբեջանական ընդդիմադիր «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովը սպանվել էր փետրվարի 2-ին իր տան շքամուտքում: Նրա խմբագրած ամսագիրը համարվում էր Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների մեջ առաջիններից մեկը եւ աչքի էր ընկնում երկրի իշխանությունների հանդեպ սուր քննադատությամբ, ինչը, ընդդիմադիր գործիչների եւ լրագրողների կարծիքով, դարձավ Հուսեյնովի մահվան պատճառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG