Մատչելիության հղումներ

«Կովկասյան քառյակի» խորհրդարանների խոսնակները կհանդիպեն Թբիլիսիում


Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-24-ը Թբիլիսիում: Հերթական հանդիպման նախաձեռնողը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն է:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, խորհրդարանների խոսնակները կքննարկեն տարածաշրջանում հասարակական եւ քաղաքական իրավիճակին, տարածաշրջանային եւ միջխորհրդարանական համագործակցությանը եւ հակամարտությունների կարգավորմանը առնչվող հարցեր:

«Կովկասյան քառյակը» ստեղծվել էր 1996 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրա շրջանակներում անցկացվել են երկրների նախագաների, խորհրդարանների խոսնակների, արտգործնախարարների, ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով բազմաթիվ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG