Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահ Ասկար Ակաեւը հաստատել է լուրերը, թե ներկայումս ինքը եւ իր ընտանիքը գտնվում են Մոսկվայի մերձակայքում:

«Ներկայումս ես ապրում եմ Մոսկվայի մերձակայքում: Ռուսաստանը ինձ համար միշտ էլ եղել է երկրորդ հայրենիք: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով թույլ տվեց ինձ ընտանիքիս հետ մնալ Ռուսաստանում», - «Ռոսիյսկայա գազետա» թերթում չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում նշել է Ղրղըզստանի նախագահը:

Ակաեւը նաեւ ասել է, թե վիրավորված է ընդդիմության՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներից: «Ես անցկացրել են լայնածավալ տնտեսական բարեփոխումներ, եւ այսօր Ղրղըզստանում անընդհատ զարգացող առողջ շուկայական տնտեսություն է: Իմ բարեփոխումները, իրո’ք, ժողովրդավարական են, ես ամեն ինչ արել եմ օգնելու Ղրղըզստանի ժողովրդին ապրել խաղաղ, ամրապնդել եմ ազգամիջյան հարաբերությունները եւ ժողովրդի միասնությունը», - հայտարարել է Ասկար Ակաեւը:

«Սակայն, երբ ընդդիմությունը անտեսում է այս ամենը եւ հայտարարում, թե նախագահ Ակաեւը եւ իր ընտանիքը թալանել են երկիրը՝ սա, իհարկե, վիրավորական է», - ասել է նա:

«Կարծում եմ, ժամանակի ընթացքում ժողովուրդը կգնահատի այն ամենը, ինչ ես արել եմ երկրի համար», - եզրափակել է Ակաեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG