Մատչելիության հղումներ

Բացվեց բնակելի կենտրոն փախստական ընտանիքների համար


«Փրկեք երեխաներին» կազմակերպությունը եւ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը երեքշաբթի օրը Երեւանի Ավտոդողերի գործարանի հանրակացարանը վերանորոգումից հետո վերաբացեցին որպես բնակելի կենտրոն, ինչով շոշափելիորեն բարելավվեցին այդտեղ բնակվող Արդբեջանից եկած շուրջ 600 փախստականների բնակարանային պայմանները:

Նախագիծն իրականացվել է ԱՄՆ Պետքարտուղարության Բնակչության, փախստականների ու միգրացիայի բյուրոյի ծրագրով, որի շրջանակներում ներկայումս ընթացքի մեջ են փախստականների բնակելի կենտրոնների վերակառուցման եւս 7 նախագծեր:

«Փրկեք երեխաներին» կազմակերպության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է նաեւ, որ ծրագիրն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքի համատեղ ջանքերով ու ներդրումներով:

Վերանորոգված բնակելի կենտրոնի պաշտոնական բացմանը ներկա էին Բնակչության, փախստականների ու միգրացիայի բյուրոյի տարածաշրջանային ներկայացուցիչը, ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներ, «Փրկեք երեխաներին», «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG