Մատչելիության հղումներ

Հաջորդ ձմռանը Ադրբեջանում կարող է էլեկտրաէներգիայի լուրջ պակաս զգացվել


«2005-2006 թվականի ձմռանը Ադրբեջանը կարող է կանգնել էլեկտրաէներգիայի պակասի խնդրի առջեւ», - երեքշաբթի օրը հայտնել է «Ազերէներժի» ընկերության տնօրեն Էթիբար Փիրվերդիեւը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, նման խնդիր կարող է առաջանալ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի հետուանքով:

«Անցած ձմեռ մենք կարիք ենք ունեցել 800 մեգավատտ լրացուցիչ էլեկրաէներգիայի: Սա վկայում է տնտեսության աճի մասին, սակայն մենք չենք հասցնում կառուցել նոր էլեկտրակայաններ: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի պակաս կզգացվի նաեւ եկող ձմռան ընթացքում», - նշել է Փիրվերդիեւը՝ ավելացնելով, թե ամեն դեպքում Բաքվում եւ Սումգայիթում հովհարային անջատումներ կամ այլ սահմանափակումներ չեն կիրառվելու:

Ներկայումս Ադրբեջանի էներգահամակարգի ընդհանուր հզորությունը 4300 մեգավատտ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG