Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում տեղի է ունեցել նոր երկրաշարժ


Երկուշաբթի երեկոյան կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում: 8,7 բալլ ուժգնությամբ երկրաշաժի էպիկենտրոնը արձանագրվել է Հնդկական օվկիանոսում: Ամենամեծ վնասը հասցվել է Նիաս կղզուն:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, մինչեւ երեքշաբթի վաղ առավոտը հայտնաբերված զոհերի թիվը գերազանցում է 300-ը, շուրջ 10 հազար մարդ մնացել են անօթեւան:

Ելույթ ունենալով տեղական ռադիոկայանի եթերում, Ինդոնեզիայի փոխվարչապետ Յուսուֆ Քալլան ասել է, թե զոհերի թիվը կարող է անցնել 2 հազարից:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկական օվկիանոսի նույն շրջանում, որտեղ անցած դեկտեմբերի 26-ին 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժը ավերիչ ցունամիի պատճառ դարձավ: Այդ ժամանակ Հնդկական օվկիանոսի ավազանի 14 երկրներում զոհվեց ավելի քան 182 հազար մարդ, եւս 100 հազարը համարվում են անհետ կորած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG