Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա ապրիլի կեսերին


Շաբաթ օրը Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել է, որ Հայաստանի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ հերթական հանդիպումը Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների շրջանակում տեղի կունենա գալիք ապրիլի կեսերին եվրոպական երկրներից մեկում:

Ըստ ադրբեջանական գործակալությունների, մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում մայիսի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայտարարությունը, Մամեդյարովը նշել է, թե հանդիպումը Մոսկվայում հնարավոր է երկու երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպման հաջող ընթացքի դեպքում:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, մինչդեռ, Մոսկվայում Երկրորդ աշխարհամարտի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է տեղի չունենալ, քանի որ, ըստ թերթի աղբյուրի, Իլհամ Ալիեւը ամենայն հավանականությամբ, Մոսկվա չի ժամանելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG