Մատչելիության հղումներ

logo-print

Վլադիմիր Կազիմիրով. «ԵԱՀԿ մոնիտորինգը կրկին ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է»


«Ինչ-որ մեկը շահարկում է այն հանգամանքը, որ հնարավոր չէ բացահայտել սահմանային միջադեպերի մեղավորներին: Կողմերը իրար հակասող վարկածներ են առաջ քաշում, թաքցնում մեղավորներին, իսկ ամենակարեւորը՝ շրջանառության մեջ են դնում հակառակ կողմի նկատմամբ մեղադրանքներ», - «Ռեգնում» գործակալության բացառիկ հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի դիվանագետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

«ԵԱՀԿ մոնիտորինգը ինքնին օգտակար է, սակայն ո’չ այնքան արդյունավետ՝ որքան միջազգային դիտորդների ներկայությունը: Էլ չեմ խոսում բաժանարար ուժերի մասին», - ասել է Կազիմիրովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում վերաբնակեցման մասին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցին, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, թե արդյունքները իրեն չեն զարմացնում, առաքելությունը սոսկ «արձանագրել է այն, ինչ տեսել է»:

Ըստ ռուսաստանցի դիվանագետի, փաստահավաք առաքելության նախաձեռնությունը հակամարտության լուծման իրական ուղուց հեռանալու նպատակ հետապնդող քայլ էր: Նախաձեռնողներն այժմ դժվարությամբ են զսպում իրենց հիասթափությունը, քանի որ հիմա ղարաբաղյան կողմն է խոսում փախստականների մասին եւ պնդում Ադրբեջանի տարածքում նման մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտության մասին:

«Մոնիտորինգը ավելորդ անգամ ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, եւ կարգավորումն անհնար է առանց բանակցություններում Ղարաբաղի մասնակցության՝ նաեւ փախստականների ճակատագրի հարցում», - հայտարարել է Վլադիմիր Կազիմիրովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին, Կազիմիրովի կարծիքով, միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակը եւ բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները:

Ըստ նրա, նույնիսկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Ղարաբաղին վերաբերող իր «խոտոր» որոշումներում քննադատում է պատերազմի քարոզները, իսկ ԵԱՀԿ-ն ցուցաբերում է անհասկանալի հանդուրժողականություն»:

«Պետք է հարցնել եվրագործիչներին՝ կկարողանայի՞ն նրանք տարիներով լռել Արեւմտյան Եվրոպայի որեւէ երկրում նման հայտարարությունների արշավի դեպքում: Այնտեղ դա հնարավոր էլ չէ՝ նաեւ այն պատճառով, որ այնտեղ նման արշավ չէին հանդուրժի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG