Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բացահայտվել է մարդկանց ապօրինի վաճառքի 36 դեպք


«Ադրբեջանում վերջին տարիներին բացահայտվել է մարդկանց ապօրինի վաճառքի 36 դեպք», - երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Ղարալովը նշել է, թե մարդկանց ապօրինի վաճառքի հետ կապված հանցագործությունները բացահայտելու նպատակով 2001 թվականի նոյեմբերին նախագահ Հեյդար Ալիեւի կարգադրությամբ դատախազության եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցներից կազմվել էր մեծաթիվ օպերատիվ-քննչական խումբ:

Մինչ օրս բացահայտվել է մարդկանց ապօրինի վաճառքի 36 դեպք, քրեական պատասխանատվության է կանչվել 67 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG