Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը քննարկում է ներկայումս չգործող Կարս-Գյումրի երկաթուղու վարձակալության հարցը», - շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Լեւիտինը նշել է, թե այդ հարցը քաղաքական է, եւ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի մտադրությունը՝ վարձակալել եւ վերագործարկել Կարս-Գյումրի երկաթուղին, որը զգալիորեն էժան է Կարս-Ախալքալակ երկաթուղու կառուցման նախագծից:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտնել է նաեւ, թե բանակցությունները թուրքական կողմի հետ շարունակվում են՝ հատուկ նշելով, թե երկաթուղու վերաբացման դեպքում փոխադրումների գինը կրկնակի էժան կլինի Կարս-Ախալքալակ երկաթուղուց, որի կառուցման համար (շրջանցելով Հայաստանը), կպահանջվի շուրջ 1,5 միլիարդ դոլար:

«Բացի այդ, կմեծանան փոխադրումների ծավալները եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր», - նշել է Իգոր Լեւիտինը՝ կոչ անելով «մի կողմ դնել քաղաքականությունը եւ հարցը դիտել տնտեսական տեսանկյունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG