Մատչելիության հղումներ

logo-print

«Ռուսաստանը Ախալքալակի իր ռազմակայանը տեղափոխելու է Հայաստան»


«Ռուսաստանը մտադիր է Ախալքալակում գտնվող իր ռազմակայանը տեղափոխել Հայաստան», - գրում է այսօր մոսկովյան «Կոմերսանտ» թերթը: Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրս բերման ամենահավանական ժամկետը, ըստ թերթի, 2007 թվականն է, ինչից հետո զորքն ու զինամթերքը դուրս կբերվեն Ախալքալակից եւ կտեղակայվեն Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի շրջանում:


«Կոմերսանտ»-ը նշում է, որ Երեւանը լիովին աջակցում է այդ մտադրությանը՝ պայմանով, որ կլուծվի Հայաստանի տրանսպորտային շրջափակման հարցը:

Անդրադառնալով Ղարաբաղյան խնդրի լուծման գործում Ռուսաստանի դերին՝ «Կոմերսանտը» գրում է, որ Կրեմլի համար «խիստ ցանկալի» կլիներ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեին Մոսկվայում Երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակի տոնակատարությունների ժամանակ, սակայն «Բաքվից ստացվող տեղեկությունների համաձայն, Ադրբեջանի նախագահը, ամենայն հավանականությամբ, Մոսկվա չի ժամանելու»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG