Մատչելիության հղումներ

logo-print

«Քմարա»-ն Ջավախքում անելիք չունի


«Վրաստանի ազգային կուսակցության երիտասարդական «Քմարա» կազմակերպության ներկայացուցիչների մուտքը Ջավախք բացառվում է», - «Ա-ինֆո» գործակալությանը ուրբաթ օրը հայտնել է Սամցխե-Ջավախքում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Գեորգի Խաչիձեն:

«Քմարա»-ի Ախալքալակ գալու որեւէ պատճառ ես չեմ տեսնում եւ համոզված եմ, որ նրանք այդտեղ չեն գնա: Որպես տարածաշրջանում նախագահի ներկայացուցիչ, պատրաստ եմ երաշխավորելու, որ ոչ մի քմարայական Ախալքալակ չի գա», - ասել է Գեորգի Խաչիձեն:

Դեռեւս մարտի 13-ին Ախալքալակում տեղի ունեցած հանրահավաքի նախօրեին Ջավախքում լուր տարածվեց ավելի քան 200 քմարայականների մոտալուտ գալստյան մասին: Քմարայականների՝ Ախալքալակ գալու մտադրության մասին լուրը բացասաբար էր ընդունվել Ջավախքում, եւ տեղի երիտասարդությունը հայտարարել էր, որ նրանց դիմավորելու է Ախալքալակի մատույցներում եւ չի թողնելու մտնել քաղաք:

Ըստ որոշ փորձագետների՝ Ջավախք գալու քմարայականների մտադրությունը չիրականացավ հենց հնարավոր բախումներից խուսափելու նպատակով:

«Քմարա» երիտասարդական շարժումը Վրաստանում ստեղծվել էր 2003-ի «վարդերի հեղափոխությունից» առաջ: Հենց քմարայականների աջակցության վրա էր մեծապես հիմնվում Վրաստանի ապագա նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նման երիտասարդական ազգայնական շարժում այնուհետեւ ստեղծվեց նաեւ Ուկրաինայում՝ ստանալով «Պո’րա» անունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG