Մատչելիության հղումներ

Ամերիկացի գիտնականը ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում


Հայոց ցեղասպանությունը մերժելու իր ջանքերում Թուրքիան դիմել է ամերիկացի պատմաբանի օգնությանը: Թուրքիան մտավախություն ունի, թե Հայոց ցեղասպանության 90-ամյակը կարող է հարուցել հայերի նկատմամբ կարեկցանքի ու համակրանքի նոր զեղումներ, ինչը կարող է վնաս հասցնել Թուրքիայի հեղինակությանը եւ անգամ խանգարել Եվրամիութանը Թուրքիայի անդամակցության շուրջ հոկտեմբերին սկսվելիք բանակցություններին:

«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, ամերիկացի պատմաբան Ջասթին Մաքքարթնին ասել է, թե «պատմական ողբերգությունը շահագործվել է գաղափարախոսական նպատակներով՝ գործիք դառնալով հակաիսլամական եւ հակաթուրքական նախապաշարմունքների համար»:

«Հայկական հարցը ի սկզբանե քաղաքական շահարկումների առակա էր դարձել… Այո, այդ ժամանակ մեծ թվով հայեր են սպանվել թուրքերի կողմից, բայց շատ թուրքերի էլ սպանել են հայերը: Սակայն դա պատերազմ էր, ոչ թե ցեղասպանություն», - ասել է ամերիկացի պատմաբանը:

«Շատ քաղաքական գործիչներ օգտագործում են Հայոց ցեղասպանության ոչ այն պատճառով, որ հավատում են դրան, այլ պարզապես փորձում են այդ ճանապարհով կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը», - հայտարարել է Ջասթին Մաքքարթնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG