Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը մարտի 30-ին կայցելի Հայաստան


ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը մարտի 30-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամլո քարտուղար Գոհար Ավագյանը հայտնել է, թե նախատեսված են Դիմիտրի Ռուպելի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային Ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի, քանի որ նախագահությունը ԵԱՀԿ-ում ամեն տարի փոխվում է, գործող նախագահը, սովորաբար, այցելում է ԵԱՀԿ բոլոր առաքելությունները՝ տարածաշրջանում եւ երկրում իրավիճակին ծանոթանալու եւ ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը գնահատելու նպատակով:

Հայաստանի արտգործնախարարությունում չեն բացառել, թե ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG