Մատչելիության հղումներ

Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, գալիք մայիսի 10-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան կժամանի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը:

ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահները Թբիլիսի կժամանեն միասին Մոսկվայից, որտեղ մայիսի 9-ին մասնակցելու են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Ըստ «Կավկազպրես»-ի նախատեսված են նախագահ Բուշի ելույթները Թբիլիսիի Ազատության հրապարակում եւ Վրաստանի խորհրդարանում:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ո'չ հաստատել, ո'չ էլ հերքել է այդ տեղեկատվությունը:

«Դա Միացյալ Նահանգների նախագահի այց է, եւ տեղեկատվության հաստատումը պետք է լինի Սպիտակ Տան կողմից», - ասել է Սահակաշվիլին՝ ավելացնելով, թե չի կարող խախտել դիվանագիտական էթիկայի կանոնները:

Եթե Ջորջ Բուշի այցը կայանա, այն կդառնա ԱՄՆ նախագահի՝ պատմության մեջ առաջին այցելությունը Հարավային Կովկաս:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG