Մատչելիության հղումներ

Այսօր Ղրղըզստանի ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ Բիշքեկում գրավել են կառավարության շենքը, որտեղ գտնվում է նաեւ նախագահ Ասկար Ակաեւի նստավայրը:

Ակաեւի գտնվելու վայրը հայտնի չէ: Որոշ տեղեկություններով, ցուցարարները կառավարության շենքում շրջափակել են պաշտպանության եւ անվտանգության նախարարներին: Այնտեղ են գտնվում նաեւ ընդդիմության առաջնորդները:

Զինվորականները եւ ոստիկանները գրեթե դիմադրություն ցույց չեն տվել եւ հեռացել են շենքից՝ հայտարարելով, որ ուժ չեն կիրառի ցուցարարների դեմ:

Ընդդիմության առաջնորդներից մեկը պնդում է, որ ընդդիմությունը վերահսկում է նաեւ Ղրղըզստանի ազգային հեռուստատեսությունը:

Այսօր առավոտյան մի քանի հազար մարդ էր հավաքվել Բիշքեկի կենտրոնական հրապարակում, որտեղ գտնվում է կառավարության շենքը: Նրանք պահանջում էին Ասկար Ակաեւի հրաժարականը: Ցուցարարները բախվեցին Ակաեւի կողմնակիցների հետ, ինչի արդյունքում մի քանի մարդ վիրավորվեց: Այնուհետեւ ընդդիմության կողմնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենքը ու գրավեցին այն: Այժմ նրան վերահսկում են շենքը եւ պահանջում ենԱկաեւի հրաժարականը:

Բողոքի ցույցերը Ղրղըզստանում սկսվել էին խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք, ըստ դիտորդների, չեն համապատասխանել միջազգային չափանիշերին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG