Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ռազմակայանները կարող են մնալ Վրաստանում մինչեւ 2009 թվականը


Վրաստանը պատրաստ է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման հարցում Ռուսաստանին ժամանակ տալ մինչեւ 2009 թվականի հունվարի 1-ը՝ պայմանով, որ զորամիավորումները չանցկացնեն զորավարժություններ, չհամալրվեն նոր տեխնիկայով եւ անընդհատ կրճատեն անձնակազմը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, վրացական պատվիրակության անդամները նման առաջարկով են հանդես եկել հինգշաբթի օրը Մոսկվայում ընթացող ռուս-վրացական բանակցությունների ժամանակ:

Վրաստանը պատրաստ է ռուսաստանցի սպաներին ապահովել բնակարաններով Թբիլիսիում: Բացի այդ, Վրաստանը Բաթումիի եւ Ախալքալակի ռազմակայանների անձնակազմերի եւ տեխնիկայի դուրսբերման համար կտրամադրի 10-15 միլիոն դոլար: Այդ գումարը Վրաստանը ակնկալում է ստանալ միջազգային դոնորներից:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը օրերս հայտարարել էր, թե Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուսբերման համար կպահանջվի շուրջ 300 միլիոն դոլար, ինչին ի պատասխան Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե գումարը ուռճացված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG