Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե գնացքների պարապուրդի համար պետք է վճարի Վրաստանը


Վրաց-ադրբեջանական սահմանին կուտակված շարժակազմերի պարապուրդը Ադրբեջանին արդեն պատճառել է մոտ 13 միլիարդ մանաթի (շուրջ 3 միլիոն դոլարի) վնաս:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի տրասպորտի նախարար Զիա Մամեդովը ասել է, թե ադրբեջանական երկաթուղին պատասխանատվություն չի կրում վագոնների պարապուրդի համար, ուստի չպետք է հատուցի վնասները: Նրա խոսքերով, տույժը պետք է վճարի վրացական կողմը, քանի որ Վրաստանի տարածքով էին բեռները անցնում Հայաստան:

«Ներկայումս վրաց-ադրբեջանական սահմանին կուտակվել են 63 բեռնված վագոններ: Բեռները անցնում են սահմանը, այս հարցում խնդիր չկա: Սակայն հետաքննության նպատակով հացահատիկով բեռնված 156 վագոն բեռնաթափվել է», - նշել է Ադրբեջանի տրանսպորտի նախարարը:

Վրաց-ադրբեջանական սահմանին բեռները կուտակվել են անցյալ տարվա նոյեմբերից ի վեր, երբ ադրբեջանական կողմը սկսեց մեղադրել Վրաստանին, թե իր տարածքով բեռները այնուհետեւ փոխադրվում են Հայաստան:

Տարանցիկ բեռների փոխադրումը վերականգնվեց մարտի առաջին տասնօրյակում, երբ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին պաշտոնական երաշխիքներ տվեց, որ կարգելվի բեռների տարանցումը դեպի Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG