Մատչելիության հղումներ

logo-print

«Ադրբեջանը դառնում է իր իսկ կողմից հյուսած պատրանքների եւ քարոզչության զոհը»


Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, թե «առաքելությունը հաստատել է Ադրբեջանի ունեցած տվյալները եւ մտահոգությունները վերաբնակեցումների մասին», շորեքշաբթի օրը ասել է, որ «Ադրբեջանը դառնում է իր իսկ կողմից հյուսած պատրանքների եւ քարոզչության զոհը»:

«Հայտարարության մեջ ակնհայտորեն երեւում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան խճճվել է իր նկարած թվերի մեջ», - չորեքշաբթի օրը պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին, ասել է Գասպարյանը: - «Այսպես, նրանք իրենց տված նախկին 23 հազարի դիմաց դնում են փաստահավաքի «հայտնաբերած» 17 հազար թիվը եւ պնդում, որ դրանք մոտ են իրար: Սակայն փաստահավաք առաքելության զեկույցում տրված թվերի պարզ գումարումը ցույց է տալիս, որ բնակիչների առավելագույն թվաքանակը կազմում է ընդամենը 13 հազար հոգի»:

Նրա խոսքերով, ադրբեջանական կողմը ջանում է ամեն կերպ խոչընդոտել հարցի լուրջ քննարկումը, որովհետեւ «պատրաստ չէ որեւէ լուրջ հանձնառության»:

«Իսկ լուրջ հանձնառությունը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն միջազգային հանրության եւ սեփական ժողովրդի առջեւ», - ավելացրել է նա:

Հերքելով Ադրբեջանի արտգործնախարարության պնդումը, թե «զեկույցը անուղղակի հաստատում է վերաբնակեցման քաղաքականության իրականացումը Հայաստանի Հանրապետության կողմից, Գասպարյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Մշտական խորհրդին հասցեագրված նամակից մեջբերում է հետեւյալ հատվածը. - «Առաքելությունը հայտաբերեց (որոշակի) վերաբնակեցումներ հետազոտված տարածքներում: Առաքելությունը չհայտնաբերեց, որ նման վերաբնակեցումները Հայաստանի կառավարության նպատակային քաղաքականության արդյունք են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG