Մատչելիության հղումներ

Բացվել է Կովկաս նավահանգիստ - Փոթի լաստանավային կապը


Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Կովկաս նավահանգիստ (Նովոռոսիյսկ) - Փոթի լաստանավային ուղու բացումը: Ալյուրով բեռնված առաջին լաստանավը Փոթի կհասնի երկու օրից:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանը մեծ կարեւորություն է տալիս լաստանավային կապին, հատկապես՝ ձմռան ամիսներին, երբ առատ ձյան պատճառով հաճախ փակվում է երկաթուղային եւ ավտոմոբիլային կապը Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ:

Ռուսաստանը եւ Վրաստանը կապող լաստանավի գործարկումը նախատեսվում էր դեռեւս հունվարի 20-ին, սակայն երկու անգամ հետաձգվել էր՝ ռուսական կողմի խնդրանքով:

Ըստ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ստորագրված համաձայնագրի, լաստանավը ամեն շաբաթ տեղափոխելու է 25-30 վագոն, որոնց մի մասը գալու է նաեւ Հայաստան: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գնահատմամբ, ով մասնակցել է լաստանավային ուղու շուրջ բանակցություններին, այս ճանապահով Ռուսաստանից Հայաստան եկող բեռների տեղափոխման ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG