Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին կարող է միջնորդ հանդիսանալ Ղրղըզստանում ճգնաժամի կարգավորման հարցում


Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Գելա Չարկվիանին չի բացառել Միխեիլ Սահակաշվիլու՝ Ղրղըստանում իրավիճակը կայունացնելուն որպես միջնորդ մասնակցելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով Վրաստանի նախագահի՝ Մոլդովայում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ որպես միջնորդ հանդես գալու փորձի հաջողությունը, հավանաբար նպատակահարմար կլինի, եթե նա նման առաքելությամբ հանդես գա նաեւ Ղրղըզստանում», - «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին ասել է Չարկվիանին:

Ղրղըզստանում բռնությունների կիրառման եւ շարունակվող լարվածության շուրջ իր մտահոգությունն է հայտնել նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Խավիեր Սոլանան:

«Մենք ուշադիր հետեւում ենք Ղրղըզստանում դեպքերի զարգացմանը», - Բրյուսելում հայտարարել է Սոլանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG