Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Կշարունակվի Ազգային Ժողովի հերթական քառօրյան, նիստի ավարտին տեղի կունենա պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանը:

Մամուլի ազգային ակումբում «Արտաքին քաղաքական ազդակները եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա» թեմայով հանդես կգա Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը:

Տեղի կունենա Հայաստանի եւ Բուլղարիայի առողջապահության նախարարների համատեղ ասուլիսը:

Հայաստանի գիտություն եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը եւ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հովիկ Հովեյանը կհանդիպեն Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:

«Թեքեյան» կենտրոնում ասուլիս է հրավիրել նախկին դատապարտյալ Հակոբ Ճարոյանը, որը կոռուպցիայի մեջ է մեղադրում Գեղարքունիքի մարզային դատախազությանը:

Մոսկվայում վաղը կայանալիք հայ-ռուսական հարաբերություններին նվիրված կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու համար Ռուսաստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի պատվիրակությունը, որը ղեկավարում է հայ-թուրքական հաշտեցման երբեմնի հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG