Մատչելիության հղումներ

Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թբիլիսի՝ քննարկելու Նորաշեն եկեղեցու հարցը


Վրաստանի մայքաղաքում գտնվող Նորաշեն հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով ապրիլի սկսզբին Թբիլիսի կմեկնի Հայաստանի պատվիրակությունը:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, պատվիրակության կազմում կընդգրկվեն Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հոգեւոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը եւ միջեկեղեցական կապերի դիվանի ղեկավար Եզնիկ եպիսկոպոս Պապյանը:

19-րդ դարավերջին Թբիլիսիում գործող 29 հայկական եկեղեցիներից ներկայումս գործում են միայն 2-ը: Վերջին 17 տարիների ընթացքում 8 հայկական եկեղեցիներ վերածվել են վրացականի: 5 այլ եկեղեցիների՝ այդ թվում Նորաշենի ճակատագիրը հարցականի տակ է դրվում Վրաց եկեղեցու պատրիարքարանի կողմից:

«Հայկական հոգեւոր ժառանգության բնաջնջման կամ յուրացման գործընթացը շարունակվում է ամբողջ Վրաստանում, իսկ բազմաթիվ պատմաբաններ արդեն խոսում են Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ցեղասպանության մասին», - նշել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG