Մատչելիության հղումներ

ԼՂՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ՝ ստանալու փաստահավաք առաքելության զեկույցը


«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես հակամարտության կողմ ներկայացված չէր մարտի 17-ին Վիեննայում կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական խորհրդի նիստում, ԼՀՂ արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ համապատասխան կառույցներին՝ ստանալու այդ փաստաթուղթը», - «Ռեգնում» գործակալությանը հայտնել է Լեռնային Ղարաբաղի փոխարտգործնախարար Մայիս Մայիլյանը:

Ըստ նրա, զեկույցը պաշտոնապես ստանալուց եւ ուսումնասիրելուց հետո միայն ղարաբաղյան կողմը կներկայացնի իր դիրքորոշումը փաստաթղթի վերաբերյալ:

Փետրվարի սկսզբին Ղարաբաղին հարող 7 շրջաններում իրականացված մոնիտորինգի արդյունքներով պատրաստված ԵԱՀԿ զեկույցով հերքվել են այդ տարածքներում 30.000-300.000 վերաբնակների առկայության եւ Հայաստանի կողմից տարվող վերաբնակեցման պետական քաղաքականության մասին՝ Ադրբեջանի մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG