Մատչելիության հղումներ

Արգենտինայի Սենատի նախագահը գալիք ապրիլին կայցելի Հայաստան


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Սիոլին ապրիլի 21-22-ը կայցելի Հայաստան:

Ինչպես հաղորդել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Սիոլին հրավերն ընդունելու իր որոշման մասին տեղեկացրել է Արգենտինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանին:

Երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Սիոլին եւ Այվազյանը, արտգործնախարարության փոխանցմամբ, քննարկել են «երկկողմ հարաբերությունների զարգացման ներկայիս ընթացքն ու հեռանկարները, կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության հաստատումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG